Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 
  • Ատելությունը սրտի խենթություն է (Ջորջ Գորդոն ԲԱՅՐՈՆ)

    Ատելությունը սրտի խենթություն է (Ջորջ Գորդոն ԲԱՅՐՈՆ)

    01.03.2013| 12:00
    Աստված Մովսես մարգարեին տասնաբանյան պատվիրաններով հրահանգեց. «Մի՛ սպանիր»: Հովհաննես Ավետարանիչը գրում է. «Նա, ով իր եղբորն ատում է, մարդասպան է», որովհետև սպանության սկիզբը ատելությունն է: Մարդ նախ ատում է, ապա` սպանում: Մարդասպանությունը Կայենից սկսվեց, որն իր եղբորը` Աբելին, խաբելով սպանեց: Կայենի գործերը չար էին, իսկ Աբելինը` բարի: Աբելին սիրում էր Աստված, սիրում էին և իր ծնողները, ինչի պատճառով Կայենն ատեց իր եղբորը: Ատելությունը եղավ բոլոր մեղքերի սկիզբն ու պատճառը: Նրանից և նախանձից ծնվեցին քենն ու ոխը, իսկ ոխակալությունից` նենգությունը, խաբելը և սուտ խոսելը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    01.03.2013| 00:25
    Սիրո դաշտերը թող ծփան նորեն Սուրբ քամուդ ներքո: Ծիածանները լցվեն մեր հոգին` Ավետելու Քո կամքը սրբազան:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.03.2013| 00:20
    Նա ի սկզբանե մարդուն ստեղծեց և նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին։ Եթե կամենաս, կպահես պատվիրանները և հաճությամբ կպահպանես քո հավատը։ Քո առջև տերը կրակ և ջուր է դրել. որին կամենաս, կմեկնես քո ձեռքը։
  • Ապրելու դեղը

    Ապրելու դեղը

    26.02.2013| 12:56
    Ժամանակներ առաջ բռնակալներից մեկին չհաճոյանալու ու չենթարկվելու համար մի հայտնի բժշկի բանտ են նետում և տեղավորում մենախցում, ձեռքերին ու ոտքերին շղթաներ հագցնելով: Օրապահիկը` մի կտոր չոր հաց և մի բաժակ ջուր: Բայց քանի որ բժիշկն օժտված էր արտակարգ խելքով և հնարամտությամբ, բռնակալը պարտավորեցնում է բանտապետին` ուշադիր հետևել կալանավորին և նրա յուրաքանչյուր արարքի մասին իրեն տեղյակ պահել: Երկար ժամանակ ապարդյուն սպասելուց հետո, բռնակալը եղելությունը պարզելու նպատակով բանտախուց է ուղարկում իր համհարզին:
  • Գտել էի հոգևոր մանկությունս

    Գտել էի հոգևոր մանկությունս

    26.02.2013| 12:53
    Հայաստանյայց առաքելական եկեղեցում զանգակ կիրառվել է 7-րդ դարից: Այսօր էլ այն անբաժան է Հայ եկեղեցու ծիսակատարություններից: Զանգի գյուտն արվել է Իտալիայի Նոլա քաղաքում: Հայաստանում առաջին անգամ զանգի մասին հիշատակել է Սուրբ Հովհան Մանդակունի իմաստասեր հայրապետը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    26.02.2013| 00:02
    Գալիս ենք դեպ Քեզ` բոկոտն-անոթի, Ցավից կռացած ուսերի վրա Դրած բեռները բոլոր դարերի, Կռապաշտության մեղքերը մեր զոր:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.02.2013| 00:01
    Մինչև վախճանվելդ բարի՛ք արա քո բարեկամին, ձե՛ռք մեկնիր ըստ քո կարողության և տո՛ւր նրան։ Քեզ մի՛ զրկիր լավ օրից, և բարի ցանկության մասնիկն իսկ թող չվրիպի քեզնից։
  • Շանտաժ Վատիկանում

    Շանտաժ Վատիկանում

    24.02.2013| 15:05
    Բենեդիկտոս 16-րդը հեռանում է պապական գահից շանտաժի հետևանքով` այս եզրակացությանն են հանգել «Repubblica» թերթի աշխատակիցները:
  • Հռոմի պապը հրաժեշտի հանդիպում կունենա նախագահի հետ

    Հռոմի պապը հրաժեշտի հանդիպում կունենա նախագահի հետ

    23.02.2013| 14:50
    Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն այսօր հրաժեշտի հանդիպում կունենա Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի՝ վերջին 600 տարվա մեջ առաջին հրաժարականը տեղի կունենա հինգշաբթի։ Հանդիպմանը ներկա կլինեն նաև մի քանի կարդինալներ, ովքեր կմասնակցեն նոր Պապի ընտրություններին։
  • Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

    Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

    22.02.2013| 12:55
    Հարազատների մահը անսահմանությանը մեր հավատալու փորձնական հաստատումն է։ Սերը դեպի հեռացածը այլ աշխարհի գոյության հաստատումն է։ Մենք մեռնողի հետ հասնում ենք երևակայական և իրական աշխարհների սահմանին։ Մահն ապացուցում է մեզ այն բանի իրական լինելը, որը մենք համարում ենք երևակայական, և այն բանի երևութականությունը, ինչը համարում էինք իրական։